Թուրքիայի Մուղլա նահանգի գյուղերից մեկը մտած վայրի խոզերը սարսափեցրել են բնակիչներին եւ մի խուզուկ թողել նրանց։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մուղլայի Նեբիքյոյ գյուղի սրճարանի վրա հանկարծակի հարձակված մոտ 20 վայրի խոզեր ստիպել են հաճախորդներին բարձրանալ սեղանների վրա եւ պաշտպանվել աթոռներով։

Վայրի խոզերի հարձակումից հետո գյուղացիները նկատել են, որ սրճարանում է մնացել մի խոզուկ։ Սրճարանում է գտնվել նաեւ գյուղապետը, ով նշել է, թե իրենք որոշել են պահել խոզուկին եւ անունն արդեն Մայքլ են դրել։  «Սա մեծանալու է եւ մեր ցանած հողամասերը ավերելու է։ Չգիտեմ, ճի՞շտ է, որ պահենք մեծացնենք սրան։ Սրա մեծ տեսակները մեր գյուղում փոթորիկ արեցին։ Վայրի խոզերի պատճառով գիշերները հերթապահ ենք կանգնում»,-ասել է Նեբիքյոյի գյուղապետը։