Մոտ քառասուն ռուսաստանցի զբոսաշրջիկներ տկարություն են զգացել  հունական Հալկիդիկի թերակղզու Kriopigi Beach հյուրանոցում հանգստանալու ժամանակ: Տուժածների մեջ, ըստ հյուրանոցի տնօրինության, կան նաեւ երեխաներ: Ոչ ոք չի հոսպիտալացվել, անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում:

Բացի ռուսաստանցի զբոսաշրջիկներից, վատ ինքնազգացողությունից դժգոհել են Բելառուսից եւ Գրեմանիայից ժամանած զբոսաշրջիկները, գրում է Utro.ru-ն:

Ապահովագրական բժշկության ներկայացուցիչներն արդեն հայտնել են նախնական ախտորոշման մասին` գաստրոէնդերիտ: Այն առաջացել է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի միջոցով: Վերջնական ախտորոշումը նախատեսում են հրապարակել հունիսի 18–19-ին: «Ներկայումս իրավիճակը կայունացել է եւ բարելավման միտում է նկատվում», - փոխանցում է «Ռոստուրիզմը»: