ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 17-ին պատժամիջոցների մասին երկու առանձին որոշում է ընդունել ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի  եւ իսլամական «Թալիբան» միավորման դեմ:

Նախկինում երկու կազմակերպությունների համար մեկ որոշում էր գործում, գրում է Lenta.ru-ն:

Դիվանագետների խոսքով` ԱԽ-ի այս քայլը նշանակում է, որ կազմակերպությունն ընդունում է թալիբների եւ «Ալ-Քաիդայի» անդամների նպատակների տարբերությունը: «Թալիբանը» ավելի շատ կենտրոնացած է իր երկրում (Աֆղանստանի) ներքին պայքարի վրա, մինչդեռ «Ալ-Քաիդայի» նպատակը համաշխարհային մակարդակով ջիհադն է:

Հունիսի 17 -ին ընդունված  թիվ 1988 բանաձեւն ուղղված է  «Ալ-Քաիդայի»  հետ առնչություն ունեցող անձանց եւ կազմակերպությունների, իսկ 1989 բանաձեւը`«Թալիբանի» հետ գործակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ:

Ներկայումս  թալիբների հետ առնչություն ունեցողների «սեւ ցուցակում» 138, իսկ  «Ալ-Քաիդայի»  հետ կապ ունեցողների ցուցակում` 253 անուն կա:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսի  խոսքով` պատժաչափերի նոր ռեժիմը թալիբների կողմից պետք է ընկալվի որպես նշան այն բանի, որ իրենց «Ալ-Քաիդայից» զատելու պարագայում կարող են հուսալ որոշակի ներողամտության, իսկ  «Ալ-Քաիդայի» դեպքում պտաժամիջոցներն առավել կոշտ են լինելու: