ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը դատապարտել է Բելառուսի իշխանություններին` ընդդիմության նկատմամբ ճնշումների հմար:
Համապատասխան բանաձեւն ստացել է 21 «կողմ», 5 «դեմ» ձայն, 19 անդամ ձեռնպահ է եղել:
Փաստաթուղթը դատապարտում է բելառուսական իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը` անցած տարի դեկտեմբերին նախագահական ընտրությունների ընթացքում եւ անմիջապես դրանից հետո ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու ժամանակ, գրում է Gazeta.ru-ն:
Մինսկն իր հերթին է դատապարտել ընդունված բանաձեւը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել 2010 թ. դեկտեմբերին Մինսկում անկարգությունների գործով դատապարտվածների ազատ աձակման հարցը:
«Ասում են` «դուք ազատ արձակեք». Ինչո՞ւ եք դրդում դիկտատորական գործառույթների: Այո, Սահմանադրությամբ ես իրավունք ունեմ: Մենք չենք բացառում դա», - ավելացրել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ միայն երեք մարդ է ազատազրկված «դեկտեմբերի 19-ի գործով»:




























