Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ 6-երորդը հունիսի 16-ին հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին, որում հայտարարել է սահմանադրական բարեփոխումների պլանը։

Նա, մասնավորապես, հայտարարել է խորհրդարանի եւ վարչապետի իրավասությունների ընդլայնման մասին, գրում է Lenta.ru-ն։

Այսպես, վարչապետը կկոչվի «կառավարության նախագահ»։ Nա կարող է պետական պաշտոնյաներ նշանակել։ Նա կարող է նաեւ արձակել խոհրդարանը։ Ավելի վաղ այս իրավասություններով օժտված էր բացառապես միապետը։

Միաժամանակ, թագավորն իրեն է թողել անվտանգության, պաշտպանական եւ կրոնական հարցերի վերհսկողությունը։