Նյու Յորքի դատարանը պաշտոնապես կարճել է «Թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի գործը` Պակիստանում ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում նրա ոչնչացման կապակցությամբ:

Ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության նախկին ղեկավարին առաջին անգամ Նյու Յորքի դաշնային դատարանում մեղադրանք էր առաջադրվել 1998թ-ին` Սոմալիում ամերիկացի զինվորների վրա հարձակմանը մասնակցելու կասկածանքով:

Ավելի ուշ նրան մի շարք մեղադրանքներ էին առաջադրվել` Արեւմտայն Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների շենքերի պայթեցմանն ունեցած մասնակցության եւ ամերիկյան քաղաքացիների դեմ ուղղված այլ ահաբեկչական ակտերի համար:

Գործը, որը մոտ 200 կետ է պարունակում, կարճվել է դաշնային դատախազության պաշտոնական դիմումի հիման վրա` հիմք ընդունելով ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքները, ըստ որի` հաստատվում է մեղադրյալի մահը: