Արաբական «Իսլամ Նյուս» կայքում տեղեկություն է հայտնել Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի մահվան մասին, նաեւ հետմահյա լուսանկար, եւ դրանց իսկությունն առայժմ չի հաստատել որեւէ պաշտոնական աղբյուր:
Լուսանկարում երեւում է վերքը նրա կրծքավանդակի ձախ կողմում: Հաղորդվում է, որ լուսանկարը ստացվել է բուժհաստատությունից, հայտնում է SalamNews-ը, վկայակոչելով Tabnak-ը:
Եմենի նախագահը վիրավորվել էր Սանայում, հունիսի 3-ին, նախագահական նստավայրի մոտ գտնվող մզկիթի գնդակոծման ժամանակ: Սկզբում հաղորդվում էր, թե նա թեթեւ վնասվածք ունի, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, թե նրա սրտի մոտ 7,6 սմ երկարությամբ բեկոր կա: Սալեհը նաեւ դեմքի երկրորդ աստիճանի այրվածք էր ստացել, եւ ստիպված էր մեկնել Էր-Ռիյադ` բուժման:
Հունիսի 17-ին France Presse գործակալությունը տեղեկություն էր տարածել, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին, թե Սալեհն այլեւս չի վերադառնա հայրենիք:




























