Ֆրանսիայի միջազգային համագործակցության գործերով պետնախարար Անրի դե Ռենկուրը ժամանել է Վրաստան:

Ինչպես հայտնել է «Գրուզիա online»-ը, վկայակոչելով Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ պատրիարք Իլյա 2-րդի հետ:

Ռենկուրը Կախեթի շրջանում նոր բժշկական կենտրոն է բացելու, որը կառուցվել է Ֆրանսիայի Իոն դեպարտամենտի աջակցությամբ:

Հունիսի 18-ին նախարարը կայցելի Կովկասյան ֆրանսիական դպրոց:

Նշենք, որ Անրի դե Ռենկուրը երեկ հանդիպումներ է ունեցել Երեւանում: