Հուլիսի 17-ին, 23:15-ի սահմաններում, ավտովթար տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես NEWS.am-ին Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:45-ի սահմաններում, Ստեփանավանի հիվանդանոցից ոստիկանության բաժին հայտնել են, որ կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 29-ամյա Ալբերտ Ղարաքեշիշյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, Ալբերտ Ղարաքեշիշյանը, վարելով ՎԱԶ-2121 մակնիշի 37 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում` Գյուլաքարակ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց:
Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ա.Ղարաքեշիշյանը Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբոր` Ստեփանավանի սոցապ բաժնի պետի որդին է:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























