ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր գոլֆ է խաղալու իր գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկի` Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների հետ: Քաղաքական որեւէ պայմանավորվածություն խաղի ընթացքում չի նախատեսվում, սակայն, ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քարնիի, ակնկալվում է, որ երկու գործիչների խաղը կարող է նպաստել նրանց հարաբերությունների լարվածության նվազմանը: «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության փոխանցմամբ, գոլֆ խաղալու նախաձեռնությունը պատկանում է նախագահ Օբամային, եւ հենց նա է հրավիրել Բեյներին:

Վերլուծաբանների կարծիքով, այս քայլը Օբամայի կողմից մեծ հանդգնություն է, քանի որ Ջոն Բեյներն ավելի լավ է գոլֆ խաղում, քան ԱՄՆ նախագահը: Օբաման որպես խաղընկեր ընտրել է Բեյների ոչ պակաս լավ գոլֆիստի` փոխնախագահ Ջո Բայդենին, իսկ Բեյներին ուղեկցելու է Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը: