Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված անվտանգության համակարգն առաջացել է 2020 թվականի պատերազմից առաջ: Խնդիրն այն է, որ այդ համակարգը տարածվում է միայն ՀՀ տարածքի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստում կառավարության գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ռուսական կողմը միշտ զգուշացրել է հայկական կողմին, որ անվտանգության ապահովման հարցով իրենց պարտավորությունները սահմանափակվում են բացառապես Հայաստանի ճանաչված տարածքներով, որի մեջ չեն մտնում Լեռնային Ղարաբաղի տարածքները: