Հաղորդակցությունների ապաշրջափակման մասով որեւէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական, եւ՛ ռուսական կողմերն առաջարկներ եւ որոշակի պատկերացումներ ունեն: «Մենք փորձում ենք ընդհանուր որոշում գտնել դրանց շրջանակում: Այդ որոշումների ընդունման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաեւ Հայաստանի շահերը: Մեր նպատակն է ոչ միայն միջանցք տրամադրել նրան, այլ նաեւ ճանապարհ ստանալ»,-նկատեց Փաշինյանը:




























