Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության գոտում փխրուն խաղաղությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ կարեւորը կտրուկ հայտարարություններից խուսափելն է, աջակցել փխրուն խաղաղությանը եւ շարժվել վերջնական կարգավորման եւ տարածաշրջանում լարվածության վերացման ուղղությամբ»,-ասել է նա:

«Դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ տարածաշրջանային պետություններին»,-հավելել է նա:

Նա նշել է ռուս խաղաղապահների կարեւոր դերը:

«Կարեւորն այն է, որպեսզի արյունահեղությունը դադարեցվի, եւ երկխոսությունը քաղաքական խաղաղ հունի մեջ մտնի: Դա է ողջամտության հաղթանակը: Այժմ կարեւոր է շարունակել երկխոսությունը»,-շեշտել է Մատվիենկոն: