ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Նորք-Մարաշ): Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ապրիլի 17-ին, ժամը՝ 11:00-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա ընտանիքից:
Նշվում է, որ Հրաչյա Հարությունյանը 65 տարեկանում մահացել է սրտի կաթվածից:




























