ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է, որեւէ կողմնակի էֆեկտ չի եղել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտի 23-ին երեկոյան ՌԴ նախագահը ստացել է առաջին դեղաչափը: Ապրիլի 14-ին նա երկրորդ պատվաստումն է արել:
Հարցին, թե արդյոք Պուտինի պատվաստումը նշանակում է պատվաստման հարցում մոբիլիզացիա ողջ բնակչության համար, Պեսկովն ասել է, որ վստահ է դրանում, քանի որ ավելի վաղ առաջին պատվաստումը դրական արդյունք է տվել շատ քաղաքներում:





























