Wood Mackenzie խորհրդատվական ընկերության վերլուծաբանները են կանաչ էներգին անցնելուց հետո Brent տեսակի նավթի փլուզում են կանխատեսել՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 10 դոլար՝, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով մասնագետի զեկույցը:

Փորձագետների կարծիքով՝ եթե Փարիզի կլիմայական համաձայնագրի շրջանակներում աշխարհի առաջատար տնտեսությունները կանաչ էներգիայի անցնեն, ապա նավթի շուկան զգալի կորուստներ կկրի:

Wood Mackenzie-ի կարծիքով՝ նավթի պահանջարկի անկումը կսկսվի 2023-ին, իսկ այս դարի կեսերին այն կնվազի 70 տոկոսով: Դա մինչեւ մինչև 2030 թվականը Brent տեսակի նավթի գնի իջեցմանը կհանգեցնի՝բարելի դիմաց մինչեւ 37-42 դոլար, իսկ մինչև 2050 թվականը՝բարելի դիմաց մինչեւ 10 դոլար 

Հատուկ վտանգ է ներկայացնում տրանսպորտի եւ արդյունաբերության հնարավոր էլեկտրաֆիկացումը, որը կարող է դուրս մղել նավթն էներգաբալանսից եւ փաստացի ոչնչացնել շուկան, նախազգուշացնում են վերլուծաբանները:

Ընդ որում, փորձագետներ կարծում են, որ այս կանխատեսումը հաշվի չի առնում բազմաթիվ գործոններ, կասկածներ են հայտնում իրադարձությունների նման զարգացման հավանականության կապակցությամբ: Նրանց կարծիքով՝շուկան նման կտրուկ շրջադարձ թույլ չի տա. Նավթի արդյունահանման հնարավորություն դեպքում դրա օգտագործման այլ եղանակներ կգտնվեն: