«Փաստը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնավոր հանդիպում ունեցան, դրական է։ Նրանք կհանդիպեին նաեւ առանց հայ-թուրքական արձանագրություների ստորագրման, քանի որ քննարկման համար շատ այլ հարցեր կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի անդամ, ԱՊՀերկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 12-իn Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։

Պետդումայի պատգամավորը միեւնույն ժամանակ նշեց, որ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է հայ-թուքական հարաբերությունների կարգովորման գործընթացին, որը շատերին ստիպեց հուզվել եւ այդ վիճակում կպահի բավականին երկար ժամանակ։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ցանկալի եւ կարեւոր գործընթաց է, իսկ քննարկումները ցույց են տալիս, որ բոլորը ճիշտ են հասկանում կատարվելիքը։ Մի բան է հարաբերությունների կարգավորումը փոխըմբռման հիմքի վրա, մեկ այլ բան՝ հարց ճանաչումը եւ զղջումը, եւ բոլորովին այլ, երբ տվյալ թեման չի քննարկվում, ինչը տարասացության տեղիք է տալիս»,-ընդգծեց Զատուլինը։

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման եւ հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակագրական կապի վերաբերյալ հարցին, պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի ու Ադրբեջանի հաշտությամբ, սակայն նա հակամարտության կողմերին լուծման ձեւեր չի թելադրում։

Հայտնելով իր տեսակետը՝ նա կասկածանքով է նայում այն հանգամանքին, որ ԼՂ-ի հայերին կարելի է համոզել հրաժարվել իրենց անկախությունից եւ ինքնիշխանության իրավունքի ձեռքբերումից։

«Ղարաբաղյան հակամարտության գործընթացին պետք է մոտենալ իրատեսական դիրքերից։ ԼՂ-ի գոյությունը հերքել անկարելի է։ Մնացած զիջումները կարելի է քննարկել։ Իսկ Ադրբեջանը ներկա պահին պատրաստ չէ ԼՂ-ի ժողովրդին տալ ինքնորոշման իրավունք։ Նշված պայմաններում մնում է կենտրոնանալ կրակի դադարեցման ռեժիմի վրա եւ բացառել ռազմական ուղիով հակամարտության լուծումը։ Ցանկացած նման փորձը բոլոր կողմերին էլ լրջորեն կվնասի»,-ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։