Մերձմոսկովյան Ապրելեւկա ավանում մահափորձ է կատարվել «Ռուսական ֆինանսական դաշինք» առեւտրային բանկի ղեկավարների վրա։ Մասնավոր քոթեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են տնօրենների խորհրդի նախագահն ու բանկի վարչության նախագահը։ 44-ամյա Օլեգ Օշմարովն եւ նրա քաղաքացիական կինը՝ 39-ամյա Իրինա Սիդորովան հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով։ Պայթյունի հետեւանքով տղամարդը ստացել է ոտքերի վերքեր, նա ստացել է ազդրի բաց վնասվածք, իսկ կինը ստացել է ձախ ուսի եւ սրունքի վնասվածք։
«Կեսգիշերին մոտ Վոլոչաեւսկի փողոցում գտնվող քոթեջին են Toyota Land Cruiser ավտոմեքենայով մոտեցել քոթեջի տերը՝ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Օշմարովը եւ նրա կինը՝ բանկի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Սիդորովան։ Հեռակառավարման վահանակով բացել են մուտքի դարպասները, մտել են քոթեջի տարածք եւ դուրս են եկել ավտոմեքենայից։ Այդ պահին հուժկու պայթյուն է որոտացել»,- հաղորդել է Ինտերֆաքսը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, սույն գործով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում ներկայումս աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է կատարվածի հանգամանքները, ինչպես նաեւ պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը պարզաբանում է, որ միլիցիայի աժխատակիցները այդ պայթյունը որակել են «խուլիգանություի»։




























