2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի հարկային մարմիններն իրականացրել են 18213 հարկային ստուգում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս ցուցանիշը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 61,5 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկային ստուգումների արդյունքում լրացուցիչ հավաքագրված գումարների ընդհանուր ծավալ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 27,3 տոկոսով եւ կազմել 20 միլիարդ 929 մլն դրամ:

Նշենք, որ այս տարվա ընթացքում հարկային մարմինների կողմից կատարված հարկային ստուգումների ընդհանուր թվի առավել մեծ աճ գրանցվել է հունվար-փետրվար ամիսների ընթացքում, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրկնապատկվել էր: