Անկարան հույս ունի, որ Հարավային Կովկասում դիվանագիտական ակտիվությունը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղաշարժի։ Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով, այդ տեղաշարժերը կօգնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին։

ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն իր հերթին ասել է, որ Վաշինգթոնը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցմանը, հայտնում է APA-ն։