Հայաստանի նախագահի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը, որոշ վերապահումներով, կարելի է դրական գնահատել։ Այս մասին հունիսի 24-ին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով, չափազանց կառուցողական մոտեցում ցուցաբերվեց տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանության հարցում։
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի չճանաչումը պետք է բացատրեր ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքով, այլ բանակցությունների նորմալ ընթացքի պահպանման համար զիջումով»,- նշել է նա:
Նախագահը, Ռուստամյանի խոսքով, սխալ շեշտադրում արեց նաեւ ասելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադբեջանն ավելի պատրաստ է պատերազմի։ Ռուստամյանը նշեց, որ չի հավատում, թե նախագահը հենց դա էր ուզում ասել, սակայն նրա ասածն այդպես հասկացվեց։



























