Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը երբեք դուրս չի գա Հայ ազգային կոնգրեսից:

Սեֆիլյանը հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե նոր՝ «Սարդարապատ» անունը կրող շարժում է նախաձեռնում:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Սարդարապատ» շարժման ստեղծումը հանգեցնի Սեֆիլյանի՝ Հայ ազգային կոնգրեսից դուրս գալուն, ազատամարտիկը պատասխանեց. «Այդ դաշտը Տեր-Պետրոսյանը գլխավորել է և մեկուկես, երկու տարի պայքարել է այս բռնատիրական ռեժիմի դեմ, պայքարել է ամենաանկեղծ ձևով։ Մենք դաշտից երբեք դուրս եկողը չենք, մենք այս շարժման հետևանքով ձևավորված մի քանի տասնյակ հազար քաղաքացիների միակամությունը երբե՛ք չենք խաթարելու»: