Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը:

«Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ընտրությունների վերահսկման կոմիտեն Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել եւ գրառում արել, որտեղ նշված է. «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։

Քարոզչական նյութերի օգտագործման կարգի խախտում Հանրապետության հրապարակում․ Ընտրությունների վերահսկման կոմիտե