IDBank-ը Եվրոպական Ներդրումային Բանկի (European Investment Bank - EIB) հետ համագործակցության շրջանակում առաջարկում է ՀՀ դրամով բիզնես վարկեր` շահավետ պայմաններով։

Բիզնես վարկը տրամադրվում է հիմնական և/կամ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով հետևյալ ոլորտների զարգացման և խթանման համար՝

գյուղատնտեսություն,

գյուղմթերքների վերամշակում,

զբոսաշրջություն,

արտահանում,

արդյունաբերություն:

Վարկային միջոցներից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք վերը նշված ոլորտներում գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:

Եվրոպական Ներդրումային Բանկի «Մասնավոր ոլորտի ֆինանսավորում» երրորդ վարկային ծրագրին միանալով՝ IDBank-ն առաջարկում է 5 մլն ՀՀ դրամից մինչև 500 մլն ՀՀ դրամ վարկեր, ընդ որում` կախված բիզնես նախագծից՝ վարկի չափը կարող է գերազանցել նշված գումարը: Վարկերը տրամադրվում են առավելագույնը 90 ամիս ժամկետով, վարկի մայր գումարի մարման մինչև 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 8 - 9․5% է, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը` 9.5%: 

Վարկի պայմաններին և դիմելու կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

IDBank-ի կողմից բիզնեսին առաջարկվող բոլոր հնարավորությունների մասին տեղեկանալ կարող եք այստեղ։