Ուզբեսկտանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել է նոր խմբագրմամբ «Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով թույլատրվում է հիջաբ կրել հասարակական վայրերում, ինչպես նաեւ հեշտացվում է կրոնական կազմակերպությունների գրանցումը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Օրենքն ընդունվել էր 1991 թվականին,վերջին փոփոխություններն արվել էին 1998 թվականին:
Օրենքին համապատասխան՝ կրոնական կազմակերպության գործունեությունը դադարեցնել հնարավոր է բացառապես դատարանի միջոցով: Կրոնական կազմակերպությունները եւս ազատվում են պետական տուրքի վճարումից դատարանում բողոքարկելուց հետո:





























