Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 23 962-ով՝ ընդհանուր հասնելով 5 682 634-ի։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Տոկոսային արտահայտությամբ աճը կազմել է 0,42 տոկոս։
Մասնավորապես, մեկ օրում հայտնաբերվել է վարակման 2 531 դեպք Մոսկվայում, 1906 Սանկտ Պետերբուրգում, 477 Նիժնի Նովգորոդի մարզում, 388 Վորոնեժի մարզում, 362 Կրասնոյարսկի երկրամասում։ Ներկայում Ռուսաստանում բուժումը շարունակում է 420 674 մարդ։
Մահացու ելքերի թիվն ավելացել է 725-ով մեկ օր առաջվա 737-ի փոխարեն։ Վարակից մահացել է ընդհանուր թվով 140 041 պացիենտ։



























