12 մարդ զոհվել է, եւս 20 մարդ՝ վիրավորվել կիրակի Վան նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով, հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը, հրշեջները, ժանդարմերիան եւ բժշկական բրիգադներն ուղարկվել են դեպքի վայր: Միկրոավտոբուսն այրվել է, կրակը մարվել է հրշեջների կողմից: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: