Երեւանում, այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում ԱԻՆՓրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Մաշտոցի ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։