Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը կոչ է արել ԱՄՆ-ին դիտարկել ռազմական գործողությունների հավանականությունը Կուբայում կոմունիստակակն ռեժիմը հերքելու համար, եթե անգամ դա նշանակում է ավիահարվածներ հասցնել:
Ֆրենյսիս Սուարեսը, որի հայրը եղել է Մայամիի առաջին քաղաքապետը, որը ծնվել էր Կուբայում, հայտարարել է Fox News-ին, որ հենց հիմա է հարկավոր դիտարկել Կուբայում պոտենցիալ ռազմական գործողությունների կոալիցիայի մասին հարցը: Նա հատկապես առանձնացրել է ԱՄՆ-ի նախորդող ռազմական գործողությունները Պանամայում, Կոսովոյում եւ Պակիստանում:
Fox News-ի հաղորդավարուհու հարցին՝ արդյո՞ք քաղաքապետն առաջարկում է ավիահարվածներ հասցնել Կուբայի ուղղությամբ, նա պատասխանել է. «Ես առաջարկում եմ ուսումնասիրել այդ տարբերակը, այն չի կարելի չքննարկել»,-պնդել է Սուարեսը: «Դա այն է, ինչ անհրաժեշտ է քննարկել եւ դիտարկել որպես լրացուցիչ տարբերակ՝ ի լրումն բազմաթիվ այլ տարբերակների, որոնք կարելի է քննարկել»:
Ավելի ուշ նա ասել է, որ սպասում էր նախագահի զանգին եւ պլանավորում խնդրել նրան մտածել ռազմական միջամտության մասին:
«Ցանկացած ընտրված պաշտոնական անձի համար՝ հանրապետական կամ դեմոկրատ, դժվար է չկանգնել Կուբայի ժողովրդի կողքին, երբ նա տեսնում է մարդկանց, որոնք վտանգում են սեփական կյանքը, բողոքի ցույց անցկացնում փողոցներում»,-ասել է նա: Սուարեսը հայտարարել է, որ Կուբայի ժողովուրդը չի պահանջում ԱՄՆ-ի սահմանած էմբարգոյի չեղարկումը: «Նրանք բղավում են՝ մենք ազատություն ենք ցանկանում»,-ասել է նա:
Երբ այս հանգստյան օրերին Կուբայում բռնկվել են բողոքի ցույցերը, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Ֆլորիդայի փողոցներ, որտեղ բնակվում է ԱՄՆ-ում կուբացիների մեծամասնությունը:



























