Որոշ մարդկանց համար միտքը, որը համակարգիչները ստանում են ունակություն տեսնել եւ կայացնլ որոշումներ, կարող է առաջացնել սարսափներ «Սեւ հայելու» ոճում: Սակայն տեխնոլոգների համար, ինչպես Հայաստանից եղբայրներ Տիգրան եւ Վահան Պետրոսյաններն են, դա թեկնածուական ատենախոսություն է: Քանի դեռ եղբայրներից մեկն աշխատում էր Շվեյցարիայում, մյուսը՝ Շվեդիայում, նրանք հասկացել էին, որ միեւնույն խնդիրն ունեն՝ տվյալների հավաքագրման եւ տեսակավորման աշխատատար գործընթացը, որոնք անահրաժեշտ են համակարգչային տեսողություն կիրառելու հարցում մեքենաները սովորեցնելու համար:
Այնուհետեւ տեղի է ունեցել առաջընթաց. Վահանը ստեղծել է ալգորիթմ, որը թույլ է տալիս ավտոմատացնել գործընթացի մի մասն ու արագացնել այն տասն անգամ:
Հրաժարվելով համապատասխան ծրագրերից՝ Պետրոսյաններն անցած տարի մեկնարկել են SuperAnnotate ստարտափը, որպեսզի կիսվեն այդ տեխնոլոգիայով մյուսների հետ: «Դա թույլ է տալիս մեզ ստեղծել եւ հավաքել մեծ քանակությամբ տվյալներ»,-ասել է Տիգրանը, որը ներկայում ստարտափի գործադիր տնօրենն է: «Մենք նաեւ օգնում ենք ընկերություններին կառավարել այդ տվյալները հավաքագրելու գործընթացը, քանի որ որակը սովորաբար տուժում է, երբ դուք անում եք դա մեծ ծավալով»:
SuperAnnotate-ը ընդգրկում է համակարգչային տեսողության նախագծի կենսական ցիկլի զգալի մասը, հավելում է Տիգրանը՝ օգնելով ընկերություններին հավաքագրել, համակարգել եւ գրառել իրենց տվյալները: Նրա խոսքով՝ այսօր այդ գործիքով օգտվում են հազարավոր մարդիկ, իսկ վերջին շրջանում եկամուտը մեծացել է երեք անգամ:
SuperAnnotate ստարտափը ներգրավել է 14,5 միլիոն դոլարի չափով ներդրումներ:
Թիջեյ Նաղիգյանը, որը Base10 Partners-ի համահիմնադիր եւ կառավարող գործընկերն է, ասում է, որ իր թիմը ծանոթացել է SuperAnnotate-ի հետ ամենասկզբում, երբ Նաղիգյանը փիթչ-մրցաշարի մրցավարն էր, որը եղբայրները հաղթել էին: Base10-ը պատրաստվում էր ներդրում կատարել համակարգչային տեսողության մեջ, երբ նրանք հասկացել էին, որ ստարտափերի մեծամասնությունն արդեն օգտագործում էր SuperAnnotate-ը, ուստի ընտրությունն ակնհայտ էր: «Դա միտում է, որով մենք հիացել ենք երկար ժամանակի ընթացքում, եւ միայն վերջերս է դա դարձել տեխնիկապես հնարավոր SuperAnnotate-ի նման ընկերության շնորհիվ»,-ասել է Նաղիգյանը:
Պետրոսյանի խոսքով՝ ստարտափի հիմնական նպատակներից մեկը «ոչ տեխնիկական» մարդկանց համար համակարգչային տեսությունը հասանելի դարձնելն է: «Յուրաքանչյուրն, ով ունի համակարգիչ եւ ինտելեկտուալ տեսախցիկ, կարող է կարգավորել իր համակարգը ցանկացած վայրում եւ ունենալ անհրաժեշտ ենթակառուցվածքը դա ստեղծելու համար»,-ասում է նա: «Մենք ցանկանում ենք լինել այդ բազային ենթակառուցվածքը»:





























