Շանթել Քոնուեյ անունով բրիտանացի բլոգերը պատմել է, թե ինչպես է TikTok-ի բաղադրատոմսով փորձել ձու պատրաստել: Իր էջին տեղադրված մի քանի տեսանյութերում 25-ամյա կինը նկարագրել է, թե ինչպես է արդյունքում այրվածքներ ստացել դեմքի վրա, եւ նախազգուշացրել է մյուս օգտատերերին խոհարարական լայֆհաքի վտանգների մասին, գրում է News.com.au պարբերականը:

Ըստ Քոնուեյի՝ ինքը որոշել էր ձու պաշոտ պատրաստել միկրոալիքային վառարանում, քանի որ տեսել էր դա TikTok-ում: Բլոգերը կրկնել էր սոցցանցում տարածված բաղադրատոմսը, այնուհետեւ սառը մետաղական գդալով ձուն հանել էր եռացրած ջրով տարայից: Արդյունքում եռացող հեղուկն այրել էր նրա դեմքն ու պարանոցը:

«Այն տարածվեց դեմքովս մեկ: Դա ինձ հետ երբեւէ պատահած ամենավատ բանն էր»,- միջադեպը նկարագրել է բրիտանուհին: Դրանից անմիջապես հետո Քոնուեյն իր վրա սառը ջուր էր լցրել: Ավելի ուշ բժիշկներն ասել էին,, որ հենց դա է նրան փրկել երրորդ աստիճանի այրվածքներից:

«Դա հիմարություն էր իմ կողմից, եւ ես պարզապես ուզում եմ, որ որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանա, թե ինչ կարող է պատահել, որպեսզի նման բան չպատահի»,- նախազգուշացրել է Քոնուեյը մյուս օգտատերերին: