Եվրամիության Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ ընկերությունները կարող են արգելել մահմեդական կանանց հիջաբ կրել աշխատանքի ընթացքում: Այնուամենայնիվ, նման արգելքները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ընկերությունը ցանկանում է ցույց տալ իր չեզոքությունը ցանկացած համոզմունքների նկատմամբ, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական համոզմունքների արտահայտման ցանկացած տեսանելի ձեւ կրելու արգելքը կարող է արդարացվել գործատուի՝ հաճախորդների նկատմամբ չեզոք իմիջ ներկայացնելու կամ սոցիալական վեճերը կանխելու ցանկությամբ»,- ասվում է դատարանի որոշման տեքստում:
Այս որոշումը դատարանը կայացրել է կրոնական խտրականության կասկածանքով երկու գործի մասով: Երկու դեպքում էլ Գերմանիայից ժամանած մահմեդական կանայք դիմել են ԵՄ դատարան այն բանից հետո, երբ իրենց գործատու ընկերություններն արգելել են հիջաբ կրել ախատանքի ընթացքում:
Չնայած գործատուների օգտին եվրոպական դատարանի որոշմանը՝ վերջնական դատավճիռները կայացնելու են Գերմանիայի ազգային դատարանները:





























