ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեք Մուրթին ահազանգում է COVID-19-ի եւ պատվաստումների շուրջ աճող ապատեղեկատվության մասին, որը սպառնում է համավարակը ճնշելու եւ կյանքեր փրկելու ջանքերին. Մուրթին կոչ է անում տեխնոլոգիական ընկերություններին եւ այլ կողմերին աջակցել:
Նախագահ Ջո Բայդենի օրոք որպես երկրի գլխավոր բժիշկ իր առաջին խորհրդատվական եզրակացության մեջ Մուրթին հորդորել է տեխնոլոգիական ընկերություններին կարգավորել իրենց ալգորիթմները՝ ապատեղեկատվությունն էլ ավելի նվազեցնելու եւ հետազոտողների ու կառավարության հետ լրացուցիչ տվյալներով կիսվելու համար, որպեսզի օգնեն ուսուցիչներին, բուժաշխատողներին եւ լրատվամիջոցներին ապատեղեկատվության դեմ պայքարում:
«Առողջության մասին ապատեղեկատվությունը լուրջ սպառնալիք է հանրային առողջության համար: Այն կարող է խառնաշփոթ առաջացնել, անվստահություն սերմանել, վնասել մարդու առողջությանը եւ խաթարել հանրային առողջապահական ջանքերը: Առողջության մասին ապատեղեկատվության տարածման սահմանափակումը բարոյական եւ քաղաքացիական հրամայական է», - ասել է նա:
Հաղորդագրության մեջ նաեւ կոչ էր անում զերծ մնալ համացանցում կասկածելի տեղեկատվություն տարածելուց:
«Ծխախոտի տուփերի վրա գրված է, որ այն սպանում է», - NPR-ին ասել է Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Իմրան Ահմեդը: «Սոցիալական ցանցերում մեզ պետք է գլխավոր վիրաբույժի նախազգուշացումը՝ ապատեղեկատվությունը սպանում է»:




























