Անհետացած «Ան -28»-ը հայտնաբերվել է Տոմսկի շրջանում, զոհեր չկան: «Մոսկվայի ժամանակով ժամը 14:36-ին հայտնաբերվել է ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրը»,- ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ «Սիբիրյան Թեթեւ ավիացիա» ավիաընկերության «Ան-28»-ն անհետացել էր ռադարներից Բակչարսկի շրջանի հատվածում: Օդանավում կար 14 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա եւ անձնակազմի երեք անդամ:

Ինքնաթիռը ընթանում էր Կեդրովի-Տոմսկ երթուղով: Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ աշխատել է արտակարգ փարոսը: Հարուցվել է քրեական գործ՝ երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման դեպքի առթիվ: