Այս տարի Լիտվայի Պաբրադ քաղաքում օտարերկրացիների գրանցման կենտրոնից ինքնակամ փախել է 70 մարդ, որոնք ապաստան հայցելու խնդրանքով էին դիմել, իսկ մեկ ուրիշ քաղաքում՝ Ռուկլեում, արդեն մեկնել է 309-ից 90 մարդ, հաղորդում է LRT ազգային ռադիոն: Քաղաքները տեղակայված են Բելառուսի սահմանի մոտակայքում, որտեղ գրանցվում է առավել ակտիվ ապօրինի միգրացիան:

«Մեծամասնությունը Թուրքիայի եւ Իրաքի՝ ազգությամբ քուրդ քաղաքացիներ են»,-հաղորդում է LRT-ն:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն անվանել է տեղի ունեցողը՝ որպես Ալեքսանդր Լուկաշենկոյի «հիբրիդային ագրեսիա» Մինսկից միգրանտների մեծ հոսքի առնչությամբ:

Չորս անօրինական միգրանտ է բերման ենթարկվել Լիտվայում, երբ ուրբաթ փորձել են հասնել դեպի Լեհաստանի սահման: Երեքշաբթի Իրաքի վեց քաղաքացի է փախել ժամանակավոր տեղակայման կենտրոններից, որոնք տեղակայված են Կապչյամեսթիս քաղաքում: Հարորդ օրն իրաքցիները բերման են ենթարկվել: Նրանք փորձել են հասնել դեպի Լեհաստանի սահման, որը գտնվում է այդ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Տարեսկզբից Լիտվա-Բելառուս սահմանին բերման է ենթարկվել 2 064 անօրինական միգրանտ, որոնք հիմնականում Ասիայի երկրներից են, ինչը 25 անգամ գերազանցում է 2020 թվականի ամբողջ ցուցանիշը: