Տաճարի լեռան վրա արաբները սկսել են քարեր նետել հրեաների սգո օրը, ոստիկանները ստիպված էին միջամտել, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
«Այսօր առավոտյան աղոթքի ժամանակ մի քանի երիտասարդ սկսել է քարեր նետել Տաճարի լեռան հրապարակի վրա ոստիկանների ուղղությամբ, որոնք դադարեցրել են միջադեպը»,-հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հանդիպել է ներքին անվտանգության նախարար Օմեր Բար Լեւիի եւ ոստիկանության ղեկավար Քոբի Շաբթայի հետ: Բենեթը կարգադրել է ոստիկանությանը շարունակել կարգուկանոն պահպանել Տաճարի լեռան վրա, եւ միեւնույն ժամանակ թույլ տալ հրեաներին անցնել տարածքը:
Իր հերթին Պաղեստինի ղեկավարությունը հայտարարել է, որ դատապարտում է «Ալ Աքսա մզկիթի վրա հարձակումը եւ պատասխանատվություն վերագրում էսկալացիայի համար Իսրայելի կառավարության վրա»:
Պաղեստինի ղեկավարությունը դա համարում է անվտանգության եւ կայունության լուրջ սպառնալիք, ինչպես նաեւ պաղեստինցիների զգացմունքների նկատմամբ սադրանք: Մայիսին Տաճարի լեռան վրա Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի տարածքում սկսեն բախումներ իսրայելցի ոստիկանների եւ պաղեստինցիների միջեւ:





























