Լիբերիայի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման հետեւանքով առնվազն յոթ մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը:

«Նիկո Իվանկա»-ն, որը գրանցված է Լիբերիայում, մեկնել է մայրաքաղաք Մոնրովիայից շաբաթ առավոտյան եւ ուղեւորվել դեպի երկրի հարավային նավահանգիստ՝ չնայած գտնվել է կալանքի տակ Լիբերիայի ծովային վարչության հրամանով անվտանգության հիմնական կանոնները չպահպանելու պատճառով:

Նույն օրը նավը տագնապի ազդանշան է տվել՝ ծանուցելով առափնյա պահպանության ծառայությանը: Իշխանության ժամանման պահին այն արդեն մասնակի խորտակված էր:

Անհետ կորած ուղեւորների հստակ թիվը դեռեւս հայտնի չէ: Հայտնի է, որ մեկնման պահին նավում գտնվել է 18 մարդ, սակայն իշխանությունները կասկածում են, որ դրանում կարող էր գտնվել ավելի շատ ուղեւոր՝ հաշվի առնելով, որ նավն ընդհանրապես չուներ ուղեւորներ տեղափոխելու արտոնություն:

«Մենք հանձնանարում ենք հետաքննել, թե ինչպես է նավը, որը բերման է ենթրակվել անվտանգության տարրական կանոնները չպահպանելու համար, կարողացել դուրս գալ բաց ծով ուղեւորների հետ եւ բեռնված»,-ասել է ծովային տեսուչ Յուջին Նագբեն մամուլի ասուլիսի ժամանակ: