Ուկարինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը կարող է վերադառնալ կառավարություն, սակայն արդեն փոխվարչապետի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, գրում է Аnalitika UA-ն:

Նրա խոսքով՝ աշնանը քաղաքական ակտիվությունը սկսելուն պես Ավակովը կհրավիրվի քաղաքական թիմ: «Դա կորոշվի կողմերի համաձայնությամբ սեպտեմբերին: Մենք շատ պաշտոններ ունենք կառավարությունում, մենք ունենք 3-4 փոխվարչապետ»,-նշել է Արախամիան՝ հավելելով, որ ընտությունը կանի Ավակովը: «Մենք կառաջարկենք, իսկ նա կորոշի՝ համաձայնել, թե ոչ»,-պարզաբանել է նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա ղեկավարում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը 2014 թվականի փետրվարի 27-ից: