Ռուսաստանը շփվում է որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Թալիբան» հետ ՄԱԿ-ի բանաձեւի պատճառով, պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Կոմերսանտ-ը:

Այդ բանաձեւով Ռուսաստանում արգելված թալիբների շարժումը հայտարարվել է որպես միջաֆղանական երկխոսության մասնակից:

«Թալիբների շարժումը միջաֆղանական երկխոսության կարեւոր մասն է: Այն երկխոսության, որը ԱԽ-ն կոչ է արել երկրներին խրախուսել... 2020 թվականի մարտին ԱԽ բանաձեւում թալիբների շարժումը հայտարարվել է հենց այդպես: Մենք կատարում ենք ԱԽ բանաձեւը: Մենք այն սատարել ենք՝ որպես երկիր: Մենք գործնականում կյանքի ենք կոչում այն»,-նշել է Զախարովան: Նա պատվեր է անվանել Ռուսաստանի եւ «Թալիբանի» միջեւ շփումների քննադատությունը:

Մարիա Զախարովան նշել է, որ «Թալիբան» շարժումը «մեր երկրում արգելված է որպես կազմակերպություն»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ոչ միայն սատարում է, այլ նաեւ ամեն կերպ ապահովում է իր վճռականությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»:

«Թալիբանի» պատվիրակությունն այցելել է Մոսկվա հուլիսի 8-9-ը: