Հուլիսի 1-ին, ժամը 19-ին վրաերթ տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորաբադ գյուղի 32-ամյա բնակիչ Վարդան Մելքոնյանը, վարելով «Շեւրոլե Նիվա» մակնիշի 27 ԼՕ 700 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի բանուկ մասում 7-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել 69-ամյա Էլբեկ Իրիցյանին:
Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց:
Ոստիկանության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:



























