Իսպանիայի կառավարությունը ցանկանում է օրենքից դուրս հայտարարել գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետությանն աջակցելու դրսեւորումները եւ արգելել այն մարմինները, որոնք գովում են այդ ժամանակաշրջանի քաղաքականությունն ու առաջնորդներին:
Նախարարների կաբինետը հաստատել է մի օրինագիծ, որն ուղղված է բոլորին, ովքեր «մեծարում են հեղաշրջումն ու բռնապետությունը կամ մեծարում են դրա ղեկավարներին՝ նվաստացնելով հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի կամ Ֆրանկոյի իշխանության զոհերի արժանապատվությունը», հայտնում է AFP-ն:
Այս օրինագիծը ձախակենտրոն Սոցիալիստական կուսակցության կողմից հայտարարված նպատակի մի մասն է՝ Իսպանիայի պատմության մեջ Ֆրանկոյի տեղի շուրջ տարաձայնությունները վերացնելու, նրա զոհերին փոխհատուցում տրամադրելու եւ խորհրդարան Vox կուսակցության անցնելու ֆոնին աջ ծայրահեղականությունը արմատախիլ անելու համար:





























