ԱՄՆ-ն արգելել է Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբո Սոսայի եւ նրա ազգականների մուտքը երկիր մեղադրանքների ֆոնին, որոնց համաձայն՝ նախկին նախագահը կաշառք է վերցրել թմրավաճառներից՝ քաղաքական ծառայությունների դիմաց, հաղորդում է Reuters-ը:

Այդ միջոցը տարածվում է նաեւ նրա կնոջ՝ Ռոզա Էլենա Բոնիլի վրա, ով չարաշահել է պետական միջոցներ անձնական նպատակներով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Նրանց կոռուպցիոն գործողությունները խաթարել են Հոնդուրասի ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը: Այդ միջոցները հաստատում են կոռուպցիայի դեմ ԱՄՆ պայքարը»,-ասել է Բլինքենը:

Նրա կնոջը մեղադրել են նաեւ 779 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցների օգտագործման մեջ:

Բացի այդ, նրանց որդին՝ Ֆաբիո Լոբոն, 2017 թվականին դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման , երբ 2016 թվականին իրեն մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ-ում թմրավաճառքի մեղադրանքով: