Twitter-ը ժամանակավոր արգելափակել է հանրապետական օրենսդիր Թեյլոր Գրինի հաշիվը կորոնավիրուսի մասին թվիթի պատճառով, որը «մոլորության մեջ էր գցում», հաղորդում է BBC-ը:
Սոցցանցը հայտարարել է, որ հաշիվը կաշխատի միայն ընթերցման ռեժիմով 12 ժամվա ընթացքում:
Հանրապետական Գրինը բացահայտ քննադատել է պատվաստանյութները եւ դիմակի օգտագործումը:
Անցած շաբաթ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը սոցցանցերում աշխատող ընկերություններին կոչ է արել հավելյալ միջոցներ ձեռնարկել հարթակներում կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություն տարածելու դեմ:





























