Արգենտինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել ջրի օգտագործումը, որպեսզի նվազեցնի Պարանա գետի վրա ճնշումը՝ հացահատիկային աճեցման համար հիմնական ուղին, որը գտնվում է վերջին 77 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա, հաղորդում է Reuters-ը:

Կառավարության խորհրդատվական խումբը մարդկանց կոչ է արել «ջուրը խնայել, անձրեւաջրերը պահել ոռոգման համար եւ խուսափել թափոններն այրելուց»՝ գետի դելտայի շրջակայքում գտնվող տարածքներում անտառային հրդեհները կանխելու համար:

«Պարանայում ջրի մակարդակն ամենացածրն է 1944 թվականից ի վեր, ինչը պահանջում է, որ բոլորը լինեն նախաձեռնող եւ պատասխանատու»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:

Պարանա գետը, որը սկիզբ է առնում Բրազիլիայի հարավային մասից, Արգենտինայով հոսում է Բուենոս Այրեսի մերձակա ափերը: Դա տրանսպորտային ուղի է երկրի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 80%-ի համար եւ խմելու ջրի, ոռոգման ու էներգիայի աղբյուր է:

Սակայն Բրազիլիայում երկարատեւ անձրեւների պակասի պատճառով Պարանայում ջրի մակարդակը կտրուկ իջել է՝ զգալիորեն նվազեցնելով բեռների քանակը, որը թեժ սեզոնի ընթացքում նավերով կարող է տեղափոխվել Արգենտինայից՝ եգիպտացորենի եւ սոյայի արտահանման համար:

Կառավարությունը հայտարարել է 10,4 միլիոն դոլարի օգնության հիմնադրամի ստեղծման մասին՝ ջրի ցածր մակարդակի ազդեցությունը մեղմելու համար: