Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցկացրել է արտահերթ նիստ կիբերանվտանգության հարցերով, որպեսզի գնահատի կառավարության հնարավոր գործողությունները հաղորդագրություններից հետո, որ նրա բջջային հեռախոսն ու նախարարների հեռախոսները կարող են դառնալ լրտեսական ծրագրային ապահովման թիրախ, հաղորդում է AP-ն։
Մակրոնը պարբերաբար փոխում է հեռախոսներն ու լուրջ է վերաբերվում դրան, France-Inter-ին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը, որը ստեղծվել է NSO Group իսրայելյան ընկերության կողմից, կարող էր օգտագործվել մի քանի երկրներում քաղաքական գործիչներին, ակտիվիստներին ու լրագրողներին հետեւելու համար։ Le Monde ֆրանսիական թերթը հայտնել է, որ անվտանգության մարոկկոյան գործակալությունը ներառել է Մակրոնի եւ Ֆրանսիայի կառավարության 15 անդամների բջջային հեռախոսները 2019 թվականի լրտեսական ծրագրային ապահովման պոտենցիալ թիրախների ցանկում։ Մարոկկոյի կառավարությունը հերքում է դա։
Աթալի խոսքով՝ ներկայում անցկացվում է հետաքննություն պարզելու՝ արդյո՞ք լրտեսական ծրագիրը տեղադրված էր հեռախոսներին կամ արդյո՞ք տվյալներ են փոխանցվել։ Նա ընդգծել է կիերանվտանգության առավել լայն ջանքերի կարեւորությունը հասարակական օբյեկտների համար, ինչպիսիք են հիվանդանոցները, որոնք նախկինում ենթարկվել են վնասակար ծրագրերի հարձակման։
NSO-ի ներկայացուցիչ Խաիմ Գելֆանդը հայտնել է i24News իսրայելյան լրատվականին, որ Մակրոնը թիրախ չէր։





























