«Գազպրոմ»-ը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինայի միջով 2024 թվականից հետո նոր պայմանագրերի շրջանակում, ասվում է կառավարման նախագահ Ալեքսեյ Միլերի մեկնաբանության մեջ։
Կորպորացիայի ղեկավարն ընդգծել է, որ ընկերությունը միշտ ընդգծել է գազի տրանզիտը շարունակելու պատրաստակամությունը՝ ելնելով տնտեսական նպատակահարմարությունից եւ ուկրաինական գազատրանսպորտային համակարգի տեխնիկական վիճակից։ «Ռուսաստանից Ուկրաինայով տրանզիտի համար գազի ձեռքբերմաան նոր ծավալների հարցերը պետք է լուծվեն շուկայական պայմաններով եւ շուկայական գներով։ «Գազպրոմը» պատրաստ է մեծացնել Ուկրաինայով մատակարարվող գազի ծավալները»,-հավելել է կոնցեռնի ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը։
Միլերը հիշեցրել է, որ «Գազպրոմը» միշտ վերաբերվել է «Հյուսիսային հոսք-2»-ին՝ որպես տնտեսական նախագծի։ «Դրա նպատակն է ապահովել ԵՄ շուկայում գազի մատակարարումների հուսալիությունը, կայունությունն ու դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ գազի գնի անկումը Գերմանիայի տարածքում։ Դեռ ավելին, СО2 արտանետումները «Հյուսիսային հոսք-2»-ի միջոցով 5.6 անգամ պակաս են, քան ուկրաինական երթուղում»,-հավելել է նա։ «Այդ աշխատանքում գերմանական գործընկերների մասնակցությունը համարում ենք լիովին հիմնավորված՝ հաշվի առնելով արդեն ԵՄ տնտեսության ապակարբոնացիայի գործում արդեն նախանշված ծրագրերը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու ԳԴՀ-ն հայտնել են «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Այդ երկրների իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազը տեղափոխելու մասին պայմանագիրը 10 տարով երկարաձգելու մասին։
«Գազպրոմ»-ը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինայի տարածքով 2024 թվականից հետո

Հասանելի է
русскийԹեմա




























