Սիրիական բանակի «Բուկ- Մ2Է» համալիրները ոչնչացրել են չորս կառավարվող հրթիռ, որոնք արձակվել են Իսրայելի F-16 կործանիչների կողմից սիրիական Հոմս նահանգի ուղղությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերի ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ փոխծովակալ Վադիմ Կուլիտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 22-ին 01:11-ից 01:19-ը Իսրայելի Օդուժի F-16 երկու տակտիկական կործանիչ Լիբանանի օդային տարածքից չորս կառավարվող հրթիռներից հարվածներ է հասցրել Հոմս նահանգի օբյեկտների ուղղությամբ։ Բոլոր չորս հրթիռները ոչնչացվել են սիրիական հերթապահ ուժերի կողմից ռուսական արտադրության «Բուկ- Մ2Է» ՀՕՊ համալիրների միջոցով»,-ասել է Կուլիտը։