«Ադրբեջանի նախագահը վաղուց պետք է իմանար, որ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշվում են ոչ թե ազգերը, այլ` ժողովուրդները»: այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ինքնորոշվել:

«Հակառակ դեպքում, հորից նախագահի աթոռի հետ միասին ժառանգություն ստացած թեզիսի համաձայն, թե թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, Ադրբեջանը չի կարող անկախություն ունենալ»,– նկատել է Շավարշ Քոչարյանը: