Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին ժամանել է Վրաստան՝ բարեկամական այցով: Ինչպես գրում է GHN.ge-ն, նախատեսված են Կվասնեւկսու հանդիպումները Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիի, ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեւի, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության ղեկավարների, նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:
Ալեքսանդր Կվասնեւսկին, որին համարում են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ակտիվ կողմնակից, զբաղեցրել է Լեհաստանի նախագահի պաշտոնը 10 տարի 1995-ից 2005թ.:
Նա հաղթել է նախագահական ընտրություններում 1995թ. «Ընտրենք ապագան» եւ «Միացյալ Լեհաստան» կարգախոսներով: Քվեարկության արդյունքներով նա հավաքել է 51,7 տոկոս՝ Լեխ Վալենսայի 48,3 տոկոսի դիմաց: Կվասնեւսկին Լեհաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրն է:



























