ԱՄՆ Lackland ավիաբազայում կառուցում է աշխարհում առաջին կիբեռնետիկական մասնագիտացված հետախուզական կենտրոնը։ Ինչպես գրում է ВВС-ն, օբյեկտի շինարարությունը կավարտվի արդեն այս աշնանը։
Նոր, ավելի քան 3.5 հազար ք/մ ընդհանուր տարածքով կենտրոնում կտեղակայվեն տեղեկատվության հավաքման գործողությունների համար նախատեսված օդանավային 68 էսկադրիլիաներ, որոնք ներկայումս տեղակայված են Սան Անտոնիո քաղաքում։
Հաղորդվում է, որ ընտրությունը Lackland ավիաբազայի վրա է կանգնել նրա աշխարհագրական հարմար դիրքի պատճառով։
Նոր օբյեկտում աշխատակիցների թիվը կկազմի 400 մարդ։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդում։




























